Նոր Զելանդիայի տարածքում բնակվող հսկայական մոա թռչունների անհետացման համար մեղավոր են բացառապես մարդիկ, վստահ են դանիացի գիտնականները: Նման եզրակացության գիտնականները եկել են ուսումնասիրելով գենետիկ նյութը, որը ստացվել է այդ թռչունների մնացորդներն ուսումնասիրելու արդյունքում:

Նրանք պարզել են, որ նախքան XV դարում այդ թռչունների անհետանալը, որը տեւել է մոտ մեկ դար, թռչունների գենոֆոնդը բավականին կայուն է եղել: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Միեւնույն ժամանակ Նոր Զելանդիայի տարածք առաջին մարդկանց հայտնվելը տեղի է ունեցել հենց XV դարում: Գիտնականները կարծում են, որ հենց մարդիկ էլ նպաստել են հսկայական չթռչող թռչունների անհետացմանը: