«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք»,- այդ մասին  ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվի ՌԴ կազմում: Հատկապես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն պարարտ հող ստեղծեցին այդ խոսակցությունների համար:

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»,- նշել է Մանվել Գրիգորյանը:

ԵԿՄ նախագահն ասել է, որ ինքը պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել:

«Պատերազմում հարազատներ,եղբայրներ եւ ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախը անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որեւէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»,- ասել է նա