Թուրքական ավիաուղիներին (THY) պատկանող օդանավի օդաչուն վայրէջքի ժամանակ խառնել է օդանավակայանի թռիչքուղին մայրուղու հետ եւ վայրէջք կատարել մայրուղում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ին, Ստամբուլ-Բոդրում չվերթն իրականացնող Թուրքական ավիաուղիներին պատկանող օդանավը օդանավակայանի թռիչքուղում վայրէջքի փոխարեն իջել է հարեւանությամբ անցնող մայրուղու վրա։
Նշվում է, թե THY-ի օդաչուն, հավանաբար, շփոթել է միմյանց չափերով շատ մոտ թռիչքուղին եւ մայրուղին։ Թռիչքուղու երկարությունը կազմում է 3 հազար մետր, իսկ լայնությունը՝ 45։ Մայրուղու հիշյալ հատվածի երկարությունը կրկին 3 հազար մետր է, սակայն լայնությունը 30 մետր է։



























