Մաուի կղզում իրենց հետազոտություններն իրականացնող գիտնականները առաջիկայում կարող են օգտվել Արեւի առավել հստակ պատկերը ստանալու հնարավորությունից, ինչը թույլ կտա ուսումնասիրել նրա մագնիսական դաշտերն ու այլ ֆիզիկական գործընթացներ:
Դա հնարավոր կլինի ահռելի աստղադիտակի օգնությամբ, որի արժեքը կազմումէ 300 մլն դոլար: Այդ արտառոց սարքը նախագծվել եւ մշակվել է իսպանական կոնսորցիումի կողմից:
Գերճշգրիտ աստղադիտակը կոչվում է DKIST, հաղորդում է Vladtime-ը: Դրա քաշը կազմում է 500 տոննա, բարձրությունը 21 մետր է, իսկ տրամագիծը՝ 27 մետր: Այն սարքավորված է չորսմետրանոց հայելիով եւ կարող է տարբերակել անգամ 30 կմ-ը չգերազանցող օբյեկտները, ինչը տպավորիչ է, եթե հաշվի առնենք Արեւի իրական չափերը: Արեւի հետազոտությունը չի կարող վնասել տեսողությանը, քանի որ աստղադիտակի բոլոր բաղադրիչները պաշտպանում են ճառագայթումից:




























