Չինաստանի բնակչուհին 48 տարի ապրել է՝ փամփուշտը քթի մեջ: Այդ ողջ ընթացքում նա չի էլ կասկածել այդ մասին, եւ իմացել է միայն, երբ դիմել է բժիշկներին:
Լյաոնին նահանգի Չժաո ազգանունով բնակչուհին դիմել է հիվանդանոց՝ մշտական գլխացավերի պատճառով: Չինուհին պատմել է, որ իր քիթը մշտապես փակ է, իսկ վերջին 10 տարում խնդիրներ է ունենում:
Չինաստանի բժշկական համալսարանի մասնագետները 62-ամյա կնոջ գլխում 2,5 սմ երկարությամն եւ 0,5 սմ լայնությամբ գնդակ են գտել: Վիրահատության շնորհիվ, այն դուրս է բերվել, հաղորդում է Ուտրո.ռու-ն:
Բժիշկները նշել են, որ կինը կենդանի է մնացել, քանի որ գնդակը մնացել է քթի մեջ՝ չվնասելով գլխուղեղը: Առ այսօր հայտնի չէ, թե ինչպես է այն գլխում հայտնվել: Կինը պատմել է, որ 14 տարում հարված է ստացել, սակայն կարծել է, որ դա քար է եղել:



























