Հայաստանի քաղաքական կյանքում բազմակարծությունը կարելի է միայն ողջունել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ոչ կոալիցիոն չորս ուժերի որոշումը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին:

«Մենք ապրում ենք իրավական պետությունում, նշանակում է՝ կարող ենք արտահայտել մեր դիրքորոշումը: Իհարկե, մենք էլ ունենք մեր դիրքորոշումը, եւ կարտահայտվենք այն ժամանակ, երբ տեսնենք, թե ինչ փաստաթղթով է ձեւակերպված նախաձեռնությունը: Այն ժամանակ էլ կարտահայտվենք եւ բավական հանգամանալիք»,- ասել է Սահակյանը:

Նշենք, որ չորս կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը« ՀՅԴաշնակցությունն ու «Ժառանգությունը» այսօր հանդիպում են ունեցել, որի ընթացքում որոշվել է կառավարության անվստահություն հայտնել ապրիլի 28-ին կայնաալիք նիստում: Կուսակցությունները ստորագրահավաք են սկսել, իսկ նախագիծը ներկայացնելու համար հարկավոր է 44 ստորագրություն: Չորս կուսակցությունները միասին ունեն 56 մանդատ: