«Բարգավաճ Հայաստանին» չի հետաքրքրում ստվերային կառավարության ձեւավորումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանի պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը, որոնք կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնություն են սկսել, չեն պատրաստվում այդ հարցով դիմել Հանրապետական կուսակցությանը: Գլխավորը, ըստ նրա, մտքերի բաց փոխանակումն է, դա ավելի կարեւոր է, քան վարչապետի թեկնածության քննարկումը: «Մենք ախր չենք ասում, եթե ներկայիս իշխանությունը վատն է, տվեք այն մեզ: Մենք ցանկանում ենք քննարկել ներկայիս իրաիճակի պատճառները եւ դրա կարգավորման ուղիները»,- նշել է Մարգարյանը:
Նա նշել է, որ չորս ուժերը չեն դիմելու հարցն արտահերթ քննարկելու համար, բավարար է եւ սովորական նիստը: Իշխող կոալիցիայի շարքերում գաղափարի քարոզում էր պետք չէ: «Լոբբինգն այստեղ տեղին չէ, քանի որ դրված է երկրի ճակատագրի հարցը: Այստեղ պարզապես բովանդակալից բանավեճ է հարկավոր»,- ասել է Մարգարյանը:




























