88 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիական Դեսին քաղաքի մունիցիպալ խորհրդի նախկին անդամ Ալեքսանդր Մանուկյանը: 1971-1977թթ. նա մունիցիպալ խորհրդի անդամ էր:
Ինչպես գրում է ֆրանսիական «Le Progrès»-ը, Մանուկյանը հավատարիմ էր իր քաղաքին, թեեւ վաղ տարիքից մեծ ուշադրություն էր դարձնում իր հայկական արմատներին: 20 տարեկանում նա միացել էր երիտասարդական «Նոր սերունդ» ասոցացիային, որից հետո դաշնակցականների շարժմանը: Նա նաեւ նախաձեռնել է Հայկական մշակույթի տան վերականգնումը:
Երբ 1991թ.-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, նա երկար տարիներ հովանավորում էր սպորտային գործունեությունը, ֆինանսավորում մրցություններ՝ երիտասարդության շրջանում սպորտի հանդեպ սեր տարածելու համար, ինչպես նաեւ անձամբ հովանավորում էր հաղթողներին: Նա մշտապես նվիրատվություններ էր կատարում հայկական ասոցացիաներին:




























