Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դուրս է գրվել Բեռլինի Charité կլինիկայից: Այդ մասին հայտնում է DW.DE-ն: Տիմոշենկոն այսօր իսկ մտադիր է վերադառնալ Կիեւ:
Վերականգնման կուրսը նա անցնելու է Ուկրաինայում:
Մարտի 7-ից Տիմոշենկոն բուժման նպատակով գտնվում էր Charité համալսարանական կլինիկայում: Գերմանացի բժիշկների տվյալներով, նրա մոտ միջողնային սկավառակների տեղաշարժ է՝ նյարդի ճխլմամբ:




























