Եվրամիության դեսպան Յան Տոմբինսկին Ղրիմի հետագա ճակատագրի մռայլ կանխատեսում է արել: Նրա խոսքով, Ինքնակոչ իշխանությունների ղեկավարությամբ Ղրիմը կարող է վերածվել աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկը:
«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, դեսպանը հիշեցրել է, որ երբ փետրվարի 27-ին զինված անձանց խումբը զավթեց պետական հաստատությունները Սիմֆերոպոլում, ավելի շատ ուկրաինացիներ են դառնում մարդու իրավունքների խախտման զոհը: «Խախտումների մեջ, որ հաղորդվել են, մարդկանց բռնի անհետացումն է, անպատշաճ վերաբերմունքն ու կտտանքները, բռնի հարձակումները լրագրողների վրա, ԶԼՄ-ների սահմանափակումները»,- նշել է նա:
Նա ցավակցել է Ղրիմում ուկրաինացի զինծառայող Կակուրինի եւ թաթար Ամետովի մահվան կապակցությամբ: Վերջինիս դին՝ կտտանքների հետքերով, հայտնաբերել էին նախօրեին: Նա կոչ է արել Ղրիմում պահպանել մարդու իրավունքները:




























