Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Ղրիմից ուկրաինացիների հնարավոր տարհանման պլանը: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նախարար Օստապ Սեմերակը:
«Մենք կանխատեսում ենք, որ այդ գործընթացը կարող է իրականացվել ավելի մեծ ծավալներով, քան այսօր: Որոշումը կայացվել է ոչ միայն կառավարության, այլեւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի կողմից, հաստատվել է միջոցառումների համապատասխան ծրագիր, որը այսօր կհաստատվի կառավարության կողմից»,- նշել է նա:
Սեմերակը նշել է, թե կառավարությունը շփումների մեջ է տեղական իշխանությունների հետ, որոնք սոցիալական քաղաքականության նախարարության հետ զբաղվում են տեղահանվածներին տեղավորելով: Կառավարությունն առանձին խումբ է տրամադրելու, որը կաշխատի այդ մարդկանց հետ:
Ավելի վաղ առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտարարել էր,թ ե կառավարությունը պատրաստվում է մեծ տարհանման: Խերսոնի մարզում արդեն սկսել են փախստականների կացարանների վերածել հանգստյան տները:




























