Ապրիլի  4-ին Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն կունենա: Բայց մինչեւ այդ տնօրենի թափուր պաշտոնի համար մղվող պայքարը թեժ ու հակասական երանգներ  է ստանում: Մշակույթի նախարարությունը մրցույթի անցկացման համար, մեղմ ասած, կասկածելի պայմաններ է սահմանել` գաղտնի է պահվում մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած անձանց ինքնությունը, լրատվամիջոցների մուտքը մրցույթին արգելված է:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ առնվազն վեցի անուններն արդեն պարզ են, որոնցից մեկը` կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, մեզ հետ զրուցում հաստատեց մրցույթին հայտ ներկայացնելու փաստը:  Ըստ մեր ունեցած տվյալների՝ մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Տիգրան Դավթյանը։ Մնացած 3 մասնակիցների  մասին Մշակույթի նախարարությունը լռում է` հղում տալով օրենքով նախատեսված անձնական կյանքի գաղտնիության դրույթին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ մասնակցության հայտ ներկայացրած անհայտ անձանցից մեկը ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է։ NEWS.am-ի զրուցում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը հերքեց այս տեղեկությունը։ Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ։

Մրցույթին մասնակցության  քանի ՞ դիմում է  ներկայացվել։

Ինը։

Ովքե ՞ր են ցանկություն հայտնել զբաղեցնելու այդ պաշտոնը:

Չեմ կարող ասել, որովհետեւ դա անձի մասին  տեղեկություն է պարունակում:  Դա էդպես չի, որ ես կարողանամ ասել:

Այսինքն դա գաղտնի ՞ տեղեկություն է:

Գաղտնի է, այսինքն անձի վերաբերյալ տեղեկատվություն է պարունակում:

Երբվանի ՞ց է մրցույթների մասնակիցների կազմը գաղտնի պահվում, որովհետեւ սա մեր երկրում անցկացող առաջին նմանօրինակ ընտրությունը չէ:

Չէ, գաղտնի չի պահվում, օրենքն է այդպես…կարող է՝ ինքը չի ուզում հրապարակվի իր անունը, այն, որ ինքը մասնակցում է այդ մրցույթին: Իրենք իրենց մասնակցության մասին կարող են խոսել։Իրենք իրենց ցանկությամբ են այդ տեղեկատվությունը տարածում:

Իսկ Մշակույթի նախարարությունը օրենքի սահմաններո ՞ւմ է լռում:

Այո:

Ո ՞ր օրենով, կասե ՞ք օրենքի անունը:

Տեղեկատվության ազատության սահմանափակումների  հետ կապված, որը խախտում  է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը:

Այս թեման մարդու անձնական կյանքի ՞ն է առնչվում:

Բա ի ՞նչ կյանքին: Եթե մարդը  մասնակցում է  մրցույթին, ինքը չի ուզում, որ իր մասնակցության մասին որեւէ մեկը իմանա:

Ինձ թվում էր՝ հասարակական կյանքին… լավ, քանի ՞ փուլով են ընտրությունները անցկացվելու:

Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով են անցկացվելու:

Այսինքն՝ եւ գրավոր եւ բանավո՞ր:

Այո, այո` թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

Արդեն կազմվե ՞լ է ընտրող հանձնաժողովի կազմը: Հայտնի ՞ է՝ ովքեր են լինելու այդ կազմում:

Հանձնաժողովը կազմվում է մրցույթից 24 ժամ առաջ, պատահական վիճակահանությամբ եւ կազմվում է տվյալ ոլորտի մասնագետներից:

Վերջնաժամկետներ կա ՞ն արդեն, ե ՞րբ է անցկացվելու մրցույթը:

Մրցույթի օրը ապրիլի 4-ն է: Մենք տարածել ենք այդ ինֆորմացիան, մեր կայքում կան մրցույթի անցկացման պայմաններն ու վերջնաժամկետը:

Տարածել եք նաեւ այն ինֆորմացիան, որ քննությանը լրատվամիջոցների մուտքը արգելված է: Ինչո ՞ւ:

Դա, ըստ էության, փակ մրցույթ է: Ես չեմ հիշում, որ տնօրենների մրցույթները երբեւէ  բաց սկզբունքով անցկացնեն:

Սա ե՞ւս օրենքով նախատեսված պայման է:

Այո:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ կա՞:

Այո, մարտի  15- ն էր:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ շրջանառվում է վարկած, ըստ որի, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 9 մասնակիցներից մեկը ներկայիս Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է: Ինչպե ՞ս կարող է դա պատահել:

Նա չի կարող միեւնույն ժամանակ եւ նախարարի պաշտոնը զբաղեցնել, եւ նման հայտ ներկայացնել: Նման բան չի կարող լինել:

Նույն աղբյուրների վկայությամբ  տիկին Պողոսյանն այդ պաշտոնի համար արդեն ներկայացվել է դեռ փետրվար ամսվա առաջին կեսին:

Չի կարող նման բան լինել: Չգիտեմ այդ ինֆորմացիան ով է տարածել եւ ինչ նպատակով:

Նվարդ Մանվելյան