Ղրիմում սկսվել է ռուսաստանյան անձնագրերի տրամադրման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին ռոմոդանովսկին: Նրա խոսքով, անձնագրերի մի մասն արդեն տրվել է մարտի 19-ին:

Ռուսաստանցի պաշտոնյան նաեւ տեղեկացրել է, որ ԴՄԾ դիմող Ղրիմի բոլոր քաղաքացիները կստանան անձնագրեր, քանի որ մարտի 18-ից հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ: Միաժամանակ, ըստ Ռոմոդանովսկու, «կան որոշակի բացառություններ, բայց դրանց մասին խոսելը վաղ է»: Նա չի հստակեցրել, թե ինչ բացառությունների մասին է խոսքը: