ԱՄՆ-ը Սիմֆերոպոլում հրաձգության պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:

«Դադարեցրեք կրակել Սիմֆերոպոլում: Հստակ է, որ Ռուսաստանն է կրակել առաջինը եւ այժմ պետք է զսպվածություն դրսեւորի»,- գրել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսոաքն Twitter-ում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Պուտինը (մարտի 18-ին) գովում է ուկրաինացի զինվորներին, որ զենք չեն կիրառել (Ղրիմում), իսկ հետո ինքն է թույլ տալիս կրակել մյուսին»,- նշել է Փսաքին: