Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Պաշտպանության նախարարը հետեւել է ձեռնարկությունում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, վերանորոգման ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի արդիականացման լայնածավալ աշխատանքներին:
Ռազմարդյունաբերական ձեռնարկությունում Սեյրան Օհանյանը հետեւել է նաեւ տեղի ունեցող լայն շինարարական եւ վերանորոգման աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուների ընդլայնված կազմով քննարկել է նաեւ ռազմավարական ձեռնարկությունների եւ օբյեկտների զարգացման գործընթացը, որը շեշտակիորեն կբարձրացնի ԶՈւ-երի ընդհանուր հնարավորությունները»,- նշել է նա:
































