Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշմամբ երկրի արտաքին գործերի նախարարությունը վիզային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին մարտի 19-ին հայտարարել է ԱԱՊԽ քարտուղար Անդրեյ Պարուբին՝ նիստի ավարտից հետո, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ՌԴ հետ վիզային ռեժիմ մտցնել»,- նշել է նա երեկոյան կայացած ճեպազրույցում: