Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հանձնարարությամբ կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին՝ Ղրիմը ապառազմականացված գոտի ճանաչելու պնդրանքով: Այդ մասին հայտարարել է ԱԱՊԽ քարտուղար Անդրեյ Պարուբին նիստից հետո կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Ուկրաինայի նախարարների կաբինետին հանձնարարվել է դիմել Միավորված ազգերի կազմակերպություն՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքը ապառազմականացված գոտի ճանաչելու խնդրանքով եւ համապարփակ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանի զորքերը հեռանան Ղրիմից»,- ընդգծել է Պարուբին՝ հավելելով, որ ՄԱԿ֊ին ուղղված դիմումում խնդրվելու է պայմանագիր պատրաստել օկուպացված Ղրիմում գտնվող ուկրաինական զորքերի տեղակայման վայրը փոխելու եւ Ուկրաինայի մայրցամաքային հատվածում տեղակայելու վերաբերյալ:




























