Ուկրաինան սկսում է Անկախ պետությունների համագործակցությունից դուրս գալու գործընթացը: Այդ մասին մարտի 19-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
«Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում որոշում է կայացվել դադարեցնել նախագահությունը ԱՊՀ-ում, նաեւ սկսել ԱՊՀ-ից դուր գալու գործընթաց»,- նշել է Պարուբին:
Նշենք, որ Ուկրաինան մինչ օրս չի վավերացրել ԱՊՀ Կանոնադրությունը, ուստի համարվում է դիտորդ, այլ ոչ լիարժեք անդամ:




























