Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն վերադարձել է Բեռլինի Charité կլինիկայում բուժումից: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում, հաղորդում է lb.ua-ն:
«Ես վերադարձել եմ այդ բառի բոլոր իմաստներով: Շնորհակալություն բոլորին, ով աջակցել է ինձ եւ պայքարել, ցավակցում եմ բոլորին, ով չէր սպասում»,- ասել է Տիմոշենկոն:
Նշենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դուրս է գրվել Բեռլինի Charité կլինիկայից: Վերականգնման կուրսը նա անցնելու է Ուկրաինայում:
Մարտի 7-ից Տիմոշենկոն բուժման նպատակով գտնվում էր Charité համալսարանական կլինիկայում: Գերմանացի բժիշկների տվյալներով, նրա մոտ միջողնային սկավառակների տեղաշարժ է՝ նյարդի ճխլմամբ:




























