Ռուսաստանը ասիմետրիկ կերպով կպատասխանի իր դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ կազմելով ամերիկյան անձանց ցուցակ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան նույնպես չի բացառում նմանատիպ միջոցառումները, որոնք միեւնույն չեն լինի Վաշինգթոնի համար՝ իրենց կողմից հակամարտությունը սրելու դեպքում:
Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում կարող են ընդգրկվել ոչ միայն ադմինիստրացիայի, այլեւ այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնք ազդում են ամերիկյան քաղաքաանության վրա: «Սակայն հնարավոր են նաեւ պատասխան այլ քայլեր, որոնք միեւնույն չեն լինի Վաշինգթոնի համար, քանի որ երկխոսության մի շարք ոլորտներ կան ու որոշ կապեր, որոնք այս կամ այն չափով փոխազդում են, որոնք ամերիկյան կողմի համար նշանակություն ունեն»,- պարզաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Նշենք, որ ԱՄՆ-ը կազմել է «սեւ ցուցակ», որում ընդգրկվել են 11 ռուս եւ ուկրաինացի պաշտոնական անձինք՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ: Ռուսների շարքից դրանց թվում են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, նախագահի օգնական Վլադիմիր Սուրկովը, նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինան, ինչպես նաեւ նրա գործընկեր Սլուցկին, Դաշնային խորհրդի անդամ Կլիշասը, որոնք հայտնվել են ԵՄ ցուցակում: ԱՄՆ տարածքում այս անձնանց ունեցվածքը կարգելափակեն, թեեւ ոմանք շտապել են հայտարարել, որ այնտեղ որեւէ սեփականության չեն տիրապետում:




























