Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրահանգել է վարչապետ Արսենի Յացենյուկին Ուկրաինայի ու Եվրոպական միության միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական դրույթ կնքել: Մարտի 19-ի համապատասպան հրահանգը հրապարակվել է նախագահի պաշտոնակատարի կայքում:

«Ուկրաինայի վարչապետին՝ Ուկրաինայի անունից եզրափակիչ ակտ արտահերթ գագաթաժողովի ստորագրել մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից Եվրոպական Միության եւ նրա անդամների մասնակցությամբ, եւ մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից Եվրոպական միության, Ատոմային էներգիայի վրոպական համայնքի միջեւ քաղաքական դրույթի ստորագրում(Ներածություն, Հոդված 1, Բաժին I, II, VII):

Կառավարության նախագահը պետք է ստորագրի Համաձայնությունը հետեւյալ հայտարարությամբ. «Ուկրաինայի պարտավորությունները, որոնք բխում են 1998թ.-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի Ստատուտի վավերացման մասին Համաձայնագրի 8-րդ հոդվածից, կիրագործվեն Ուկրաինայի Սահմանադրության համապատասխան փոփոխություններից հետո»:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինական պրավդան», Արսենի Յացենյուկը մեկնել է Բրյուսել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով: