Շվեյցարիան դադարեցրել է բանակցությունները Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ, հաղորդում է The Wall Street Journal-ը: Համապատասխան որոշումը կայացվել է Ռուսաստանի կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելու կապակցությամբ:
Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստտանի հետ բանակցությունները սառեցվել են, քանի որ «մենք չենք կարող ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել»:
«Ռուսական շուկան կարեւոր է, ինչպես եւ ողջ Մաքսային միության, սակայն ոչ ամեն գնով»,- հավելել է նախարարը:
Նրա խոսքով՝ բանակցությունների դադարեցումը վերաբերում է Շվեյցարիայի գործընկերներին Ազատ աեւտրի եվրոպական ասոցացիայի շրջանակներու, որոնց թվում են Նորվեգինա, Իսլանդիան եւ Լիխտենշտայնը:
Այս քայլով Շվեյցարիան ցույց է տալիս իր անհանգստությունը Ռուսաստանին Ղրիմի միանալու կապակցությամբ, նշել է Շնայդեր-Ամմանն ու հավելել, որ նախարարների կաբինետն առաջիկա շաբաթում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:
Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությունը սկսեց իր աշխատանքը 2010թ.-ին: Դրա շրջանակներում նապատեսվում է միացյալ մաքսային տարածք, որում մաքսային տուրքեր ու տնտեսական սահմանափակումներ չկան՝ բացառությամբ հատուկ միջոցառումների:




























