Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք «սառը պատերազմից» հետո Եվրոպայի անվտանգությանը սպառնացող ամենամեծ սպառնալիքն է: Այդ մասին մարտի 19-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Global Post-ը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը նաեւ զգուշացրել է Մոսկվային  ռուսական կողմին սպասվող միջազգային մեկուսացման մասին: «Չնայած 1990-ական թթ. Բալկանյան երկրների եւ 2008թ.-ի Վրաստանի ճգնաժամներին՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում «սառը պատերազմի» ավարտից հետո Եվրոպայի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ամենամեծ սպառնալիքն են հանդիսանում»,- իր հայտարարության մեջ ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: