Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է գերմանական պաշտպանական Rheinmetall կոնցերնի ռուսական բանակիչ հետ պայմանագրի բանաձեւը՝ Ղրիմի շուրջ ստեղված ճգնաժամի կապակցությամբ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Գերմանայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով՝ այդ գործարքի իրականացումն այս պահին հնարավոր չէ: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով դադարեցվել է գերմանական Rheinmetall կոնցերնի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջեւ  գործարքի իրականացումը Մուլինոյում ռուս զինծառայաողների համար ռազմական պատրաստության կենտրոնի շինարարության վերաբերյալ: «Դաշնային կառավարությունը համարում է, որ այս իրավիճակում գործարքի կայացումն անհնար է»,- հաղորդել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունը: Այս պահին Rheinmetall-ը մատակարարումների չի իրականացնում, իսկ հետագա մատակարարման մասին ժամանակին կտեղեկացնի Գերմանիայի կառավարությունը:

Նշենք, որ 2011թ.-ին կնքված պայմանագրի պայմանների համաձայն՝ Մուլինոյում շինարարությունը պետք է ավարտին հասցվի 2014թ.-ին: Գործարքի արժեքը Neue Osnabrücker Zeitung թերթի համաձայն կազմում է 100 մլն եվրո: Ծրագրվում էր, որ կենտրոնում ամեն տարի ռազմական պատրաստություն կանցնեն ՌԴ զինված ուժերի մինչեւ 30 հազար զինծառայողներ: Դրա տարածքում ենթադրվում էր տակտիկական ցանկացած իրավիճակ մոդելավորել: