Փրկարար ծառայությունը մարտի 19-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին:
Վթարի հետեւանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Շ. (ծնվ. 1950թ.), ուղեւորներ Մ. Մ. (ծնվ. 1951թ.) եւ Վ. Գ. (ծնվ. 1952թ.) հոսպիտալացվել են Գյումրի ԲԿ, որտեղ տուժածների վիճակը գնահատվել է ծանր:




























