Փրկարար ծառայությունը մարտի 19-ին, ժամը 21.43-ին ահազանգ է ստացել, որ Շարուրի փողոցի թիվ 5 շենքի մոտակա շենքի 4-րդ հարկից քարեր են պոկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի պատուհանի շրջանակի ամրացման հատվածից պոկվել է 2 քար:

Փրկարարներն ուսումնասիրել են նշված հատվածը. թուլացած այլ քարեր չկան:

Տարածքը սահմանազատված է: