Ուկրաինան եւ Սլովակիան մինչեւ ապրիլի վերջ պայմանագիր կկնքեն Ուկրաինա ռեվերսային գազի մատակարարման մասին, իսկ մատակարարումը կսկվի մինչեւ 2014թ.-ի ավարտ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «5-րդ ալիքը», Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էթինգերը:
Եվրոհանձնակատարի խոսքով՝ Սլովակիայի համար գազի մատակարարման համար 6-8 ամիս է հարկավոր: «Կան տեխնիկական, ֆինանսական հարցեր, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հաջորդ շաբաթ բանակցություններ կկայանա Ուկրաինայի եւ Սլովակիայի պատվիրակությունների միջեւ, եւ ես լավատեսորեն եմ տրամադրված այն առթիվ, որ համաձայնագիրը կարող է մինչեւ ապրիլի վերջ կնքվել»,- ընդգծել է Էթինգերը:
Խոսքը տարեկան տասնյակ միլիարդ խորանարդ մետչ գազի Ուկրաինա մատակարարման մասին է, ինչին կտրականապես դեմ է ռուսական «Գազպրոմը»:
Իր հերթին ուկրաինացի նախարարը նշել է, որ Ռուսաստանից ներկրումների ծավալի ու գազի գնի կտրուկ աճի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: «Սլովակիան ուղղություն է, որը կարող է Ուկրաինայի կողմից գազի լուրջ ծավալների ձեռքբերման հանգեցնել»,- ընդգծել է Պրոդանը:




























