ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Ղրիմի միավորումը Ռուսաստանին: Ինչպես հաղորդում է ԷսպրեսոTV-ն, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդում, նա կոչ է արել «քաղաքակիրթ աշխարհին չճանաչել Ղրիմի ապօրինի հռչակված անկախությունը եւ այլ երկրի միակցումը: Կան լուրջ կասկածներ ժողովրդի ազատ կամարտահայտման վերաբերյալ, քանի որ փետրվարին ռուսական զքրքերը օկուպացրել էին Ղրիմը»:

Սերգեեւի խոսքով, այսպես կոչված հանրաքվեն Ղրիմում անցել է կոպտագույն խախտումներով: «Մարտի 16-ին դա կազմակերպել էր ապօրինի իշխանությունը, հանրաքվեն չի համատասխանում ոչ Ուկրաինայի օրենքներին, ոչ միջազգային իրավունքին»,- նշել է նա: