Կիեւում հաջորդ շաբաթ կայանալու է «ՈՒԴԱՌ» կուսակցության համագումարը: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով, հենց համագումարում էլ որոշվելու է Ուկրաինայի նախագահի իրենց թեկնածուն: «Դրանից հետո մենք կներկայացնենք նախագահի թեկնածուի ծրագիրը: Բայց արդեն այսօր կարող եմ ասել, որ մեր երկիրը բազում ուղղություններով փոփոխությունների կարիք ունի: Մեր երկրի պոտենցիալն ահռելի է»,- նշել է Կլիչկոն:
Նա ընդգծել է, թե առաջին հերթին հարկավոր է ժամանակակից եվրոպական պետություն ստեղծել՝ կյանքի համապատասխան չափորոշիչներով եւ արժեքներով: «Հարկավոր է տնտեսական բարեփոխում, հարկային բարեփոխում: Մենք պետք է հնարավորություն տանք փոքր եւ միջին բիզնեսին ազատ աշխատելու, վճարելու հարկերը եւ նոր աշխատատեղեր ստեղծելու»,- նշել է նա:




























