Ղրիմի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը միջազգային իրավունքին համապատասխան, ժողովրդավարական եղանակով, առանց արտաքին միջամտության: Նման պնդում է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ղրիմի ժողովուրդն արել է իր ընտրությունը, ինչպես եւ արել է Ռուսաստանի ժողովուրդը: Եւ այդ ընտրությունը պետք է ընդունվի բոլորի կողմից»,- ընդգծել է նա։
Նշենք, որ մարտի 19-ին ՄԱԿ ԱԽ-ն կրկին հավաքվել էր՝ քննարկելու իրավիճակն Ուկրաինայում:




























