Ռուսաստանցի զինծառայողները Սիմֆերապոլում զորամասի վրա չեն հարձակվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ռուս ժողովրդի աջակցությամբ ղրիմցիները կանեն հնարավորը` Ղրիմոմ խաղաղություն եւ հանգստություն պահպանելու համար, եւ նրանց չի խանգարի ոչ մի սադրանք, ինչպես որ մեկ օր առաջ կատարվածը, երբ Սիմֆերապոլում ուկրաինական զորամասի դիմացի շենքից հրացանի կրակոցից սպանվել էին երկու մարդ` Ղրիմի ինքնապաշտպանության անզեն զինվոր եւ ուկրաինացի զինծառայող», - հայտնել է դիվանագետը:
Չուրկինն իր ամերիկացի գործընկեր Սամանտա Փաուերից պահանջել է դադարել վիրավորել Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ն հետագայում էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում համագործակցության հույս ունի:
Սամանտա Փաուերը նիստում ելույթ ունենալիս ՌԴ-ին վիրավորական կերպով մեղադրել էր Ղրիմն անօրինական բռնակցելու եւ Ուկրաինայի ինքնիշխանության տարածք ռազմական ներխուժման մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























