«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մամուլի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն առաջիկայում ընդունելու է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների նոր «դիզայնը»։ Հիմնական փոփոխությունը լինելու է այն, որ տառերի չափերը մեծանալու են։ Իսկ պատճառն այն է, որ արագաչափերն ու տեսախցիկները հաճախ չեն տարբերում իրար նման տառերը։
Հետո էլ ասում են՝ կառավարությունը չի մտածում մասնավոր բիզնեսի մասին։ Տեսնո՞ւմ եք՝ ինչպես է մտածում։ Նույնիսկ հատուկ որոշմամբ պայմաններ է ստեղծում, որ ոչ մի վարորդ արանքից «չպլստա»։ Ճիշտ է, դրա փոխարեն կարող էին պահանջել, որ տնտեսվարողը ավելի հզոր տեսախցիկներ տեղադրի, բայց դա լրացուցիչ բեռ կլիներ մասնավվոր բիզնեսի վրա։ Խեղճ տնտեսվարողն առանց այն էլ օրական հազիվ 50-60 հազար դոլար  է վաստակում, որտեղի՞ց ավելի հզոր տեսախցիկներ տեղադրի։ Դրա համար էլ պետությունը մեծահոգաբար իր վրա է վերցրել նոր պետհամարանիշներ թողարկելու հոգսը։ Եվ քանի որ նման փոփոխությունները, որպես կանոն, քողարկվում են հայրենասիրական «սոուսով», որոշվել է նաեւ, որ նոր պետհամարանիշների վրա պիտի լինի նաեւ Հայաստանի դրոշը։ Բա իհարկե, իրենք հո միայն փողի մասին չե՞ն մտածում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում