Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ անձինք առեւանգել են երկրի ներքին գործերի փոխնախարար Բախլյուլ աս-Սեյիդին:
Հաղորդվում է, որ առեւանգումը կատարվել է մարտի 19-ի ուշ երեկոյան` Լիբիայի ժամանակավոր կառավարությունում հրաժարական տալուց անմիջապես մի քանի ժամ անց:
Խմբավորումներից ոչ ոք չի ստանձնել առեւանգման պատասխանատվությունը, աս Սեյիդին ազատելու ոչ մի պայման դեռ չեն ներկայացրել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:



























