Ապստամբություն նախապատրաստելու համար ձերբակալվել է Վենեսուլայի Տաչիրա նահանգի Սան Կրիստոբալ քաղաքի քաղաքապետ Դանիել Սեբալիոսը: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Ռոդրիգեսը:
Ըստ ներքին գործերի նախարարի` Սեբալիոսը ձերբակալվել է Հետախուզության բոլիվարյան ծառայության գործակալների կողմից: Ռոդրիգեսը նշել է, որ արդեն առաջիկա ժամերի ընթացքում ` ձերբակալված քաղաքապետը կկանգնի դատարանի առաջ, հայտնում է ԻՏԱ-ՏԱՍՍ-ը:
Ներքին գործերի նախարարը նաեւ հայտնել է, որ Սան Կրիստոբալոմ սպանվել է Բոլիվարյան ազգային գվարդիայի մարտիկ: Խռովությունների ընթացքում զոհերի թվը հասել է 31 մարդու: Չորեքշաբթի Վենեսուելայի պաշտպանության նախարար Կարմեն Մելենդեսը հայտնել էր, որ խռովությունները ծագելու պահից ի վեր` զոհվել են չորս զինծառայող եւ վիրավորվել 79-ը:
Տաչիրա նահանգում, որը սահմանակից է Կոլումբիային, հակակառավարական ելույթները առավել դաժան բնույթի են։ Դրանց ակտիվ մասնակցում են ուսանողները, որոնք հանցավորության պայմաններում անվտանգության ապահովում են պահանջում։




























