Երկշարժիչ օդանավը վթարի է ենթարկվել ամերիկյան Քոլորադո նահանգի Օրորա քաղաքի մերձակայքում, զոհվել է մեկ մարդ:
Ինչպես նշել է մոտակա տան բնակիչը, որը միջադեպի ականատեսն է դարձել, օդանավը «դուրս է եկել վերահսկողությունից» ու այրվել է դեռեւս օդում: Վթարի արդյունքում օդանավը գրեթե ամբողջությամբ այրվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի պահին օդանավում եղել է միայն օդաչուն: Այն գրանցված է եղել քալիֆորնիական ընկերությունում: Վթարի այլ մանրամասներ հայտնի չեն:





























