Բելգիական Իպր քաղաքի երկու բնակիչներ Առաջին համաշխարհային պատերազմի արկի պայթյունի զոհ են դարձել: Տեղի բուրգոմիստր Յան Դյուրնեզի խոսքով՝ պայթյունը որոտացել է շինարարական աշխատանքների ժամանակ, երբ էքսկավատորը կովշով դիպչել է արկին:
Միջադեպի արդյունքում երկու բանվորներ են զոհվել, եւս մեկը վիրավորվել է ու ներկայումս ծանր վիճակում է, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ինչպես հաղորդվում է, մոտ հարյուր տարի առաջ Իպր քաղաքի մոտ կատաղի մարտեր էին ընթանում: Հատկանշական է, որ անցյալում այդ շրջանում արդեն գտել էին չպայթած արկեր:
Մասնագետների կարծիքով՝ Արեւմտյան Ֆլանդրիայի հողում Առաջին համաշխարհայինի հազարավոր չպայթած արկեր ու ռումբեր կարող են լինել:































