Մարտի 20-ին՝ Գրինվիչի սանդղակով ժ. 16:56-ին կսկսվի գարնանային գիշերահավասարի կամ արեւադարձի օրը: Ամբողջ մոլորակում գիշերն ու ցերեկը կհավասարվեն: Հյուսիսային կիսագնդում աստղաբանական գարունը կսկսվի, հարավայինում՝ աշունը: Սակայն աստղաբանական օրացույցին նայելիս կարելի է աչքերին չհավատալ. Գիշերահավասարի օրվա լույս ժամանակահատվածի տեւողությունը փոքր-ինչ տարբերվում է մութ ժամանակվա տեւողությունից:
Տարբերությունը մթնոլորտային բեկման հետեւանք է: Բեկելով արեգակնային լույսը՝այն ասես լուսատուն հորիզոնից վեր է հանում: Արդյունքում Արեգակը ծագում է մի փոքր շուտ եւ մայր մտնում մի փոքր ուշ, հայտնում է Gismeteo-ն:



























