Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկրի խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայի ազատագրման պայքարի հռչակագրի նախագիծ, որը տեղադրված է Ռադայի կայքում:

Նախագիծը «միջազգային հանրության բոլոր անդամներին կոչ է անում զերծ մնալ այսպես կոչված» Ղրիմի Հանրապետության եւ «Ռուսաստանին որպես նոր սուբյեկտներ Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցման» միջազգային ճանաչումից:

«Ուկրաինայի ժողովրդի անունից Գերագույն ռադան հայտարարում է, որ Ղրիմը եղել է, կա ու կլինի Ուկրաինայի կազմում: Ուկրաինայի ժողովուրդը ոչ մի պայմանով չի դադարեցնի զավթիչներից Ղրիմի ազատագրման պայքարը, որքան էլ այն  ծանր ու տեւական լինի», - ասված է փաստաթղթում, մեջբերում է ՈՒՆՆ-ն: