Ավստրալիայի ծովագնացության անվտանգության վարչությունը (AMSA) հայտնաբերել է երկու օբյեկտներ, որոնք կարող են առնչվել անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200-ին: Այս մասին հաղորդել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը:
Նա հաղորդել է, որ Հնդկական օվկիանոսի հարավում որոնողական գործողությունների արդյունքում հավաստի տվյալներ են ստացվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Դեպի նշված վայր է ուղեւորվել ավստրալական ՌՕՈւ օդանավ, ավելի ուշ դրան կմիանան եւս երեքը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին AMSA-ն երեք անգամ նեղացրել է Հնկական օվկիանոսում որոնողական գործողության միջանցքը: Ինչպես գորատեսչությունում են նշել, այդ քայլին գնացել են ԱՄՆ քաղավիացիայի անվտանգության վարչության արբանյակներից ստացված տվյալներն ուսումնասիրելուց հետո:



























