Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան այս շաբաթ կմնա Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը:
Նա նշեց, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հավանաբար մյուս շաբաթ նրան կտեղափոխեն հիվանդասենյակ: Փոխտնօրենն ասաց, որ տիկին Գրետայի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ:
Նշենք, որ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:
Մարտի 8-ին սպարապետի մորն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Վազգեն Սարգսյանի տարեդարձին՝ մարտի 5-ին, Երկրապահ կամավորական միության անդամները:




























