Հայաստանի ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակում մայիսի 16-ին կկայանա կուսակցության հերթական համագումար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա նշեց, որ համագումարին ներկայացվելու է հաշվետվություն, լինելու են ելույթներ, քննարկվելու են ընթացիկ հարցեր, հետագա ծրագրեր, ընտրվելու է ՀԺԿ ղեկավար կազմը:

Թե որ ուժերն են հրավիրվելու համագումարին, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ առայժմ հայտնի չէ, ժամանակ կա, կքննարկեն եւ կհայտնեն: