«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող երկու կալանավոր հացադուլ են հայտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ հացադուլ հայտարարած երկու հոգին էլ անցնում են նույն գործով, նրանք դժգոհում են քրեական գործի ընթացքից: Կալանավորները այժմ գտնվում են առանձին խցերում՝ բժիշկների հսկողության տակ: Նրանց առողջական վիճակը լավ է:



























