Փրկարար ծառայությունը մարտի 19-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել առուն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:
Օժանդակ ավտոմեքենայի օգնությամբ ձորակից դուրս է բերվել «ՎԱԶ 2121» մակնիշի 64 UU 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Պ.):




























