ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության քաջալերման վարկանիշը վերջին  հինգ տարվա մեջ հասել է առավելագույնին՝ Ուկրաինայի իրավիճակով, Ղրիմի հանրաքվեով եւ վերջին հաղթական ելույթով պայմանավորված, հայտնում են սոցիոլոգները՝ վերլուծելով հարցումների տվյալները:

Մարտի  15 – 16-ի հետազոտության տվյալով՝ Պուտինի վարկանիշը կազմել է 75,7%: Մեկ շաբաթ առաջ այն  8 - 9 71,6% էր:

Բացի Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերից, մասնագետները վարկանիշի մեծացման պատճառ են նշում Սոչիի օլիմպիադայում Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի հաղթական ելույթը:

Ըստ սոցիոլոգների՝ վերջին ամսում Պուտինի գործունեության քաջալերման մակարդակն աճել է 11,4%-ով, տարեսկզբից ի վեր՝ 15,1%-ով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վերջին երկու տարում այդ ցուցանիշը միջինը 60% եւ ավելի էր, առավելագույնը  2012-ի մայիսին (68,8%) եւ  2014-ի մարտի  սկզբին էր արձանագրվել  (71,6%):

Վերջին երեք տարում մոսկվացիներն ու պետերբուրգցիները նախագահի աշխատանքը մնացած բնակիչներից ավելի ցածր էին գնահատում: Վերջին ամիսներին նրանց գնահատականը զգալի բարձրացել է եւ հինգ տարվա առավելագույնին հասել  (71,3:

Մարտի 15 – 16-ի հարցմանը մասնակցել էր 1600 մարդ՝ ՌԴ 42 սուբյեկտների 130 բնակավայրերից: Վիճակագրական սխալի հավանականությունը չի գերազանցում 3,4%-ը: