ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանի դիմումը` այն մասին, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մարզային քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, իր պաշտպանյալ Ա. Կ.-ն դատարանում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետեւ` ՀՀ ոստիկանության բաժնում նրան ապօրինաբար անազատության մեջ են պահել, ինչպես նաեւ իր նկատմամբ բռնություն են գործադրել:
Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետեւանքով Ա. Կ.-ի իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս պատճառելու եւ ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հետեւանքով Ա. Կ.-ի իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























