Փրկարար ծառայությունը մարտի 20-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում` «Ինգա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 QO 008 (վարորդ` 1981թ. ծնված Ա. Պ.), «Մերսեդես» մակնիշի 34 LD 964 եւ «Օպել» մակնիշի 34 LR 274 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւորներ Ա. Հ.-ը (ծնվ.1997թ.), Լ. Ա.-ը (ծնվ.1976թ.) եւ Ս. Խ.-ը (ծնվ.1987թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:




























