Հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի ուղղությամբ: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ՝ կեսօրից հետո, ադրբեջանցիները կրակել են սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: «Թիրախային կրակոցներ չեն եղել, դիպուկ չեն եղել, հայկական կողմը անհրաժեշտություն չի էլ գտել պատասխանելու: Զոհեր, վիրավորներ չկան»,- նշեց մամուլի քարտուղարը: Նա ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին այժմ վիճակը հանգիստ է: