Չինական արտադրող Oppo-ն ցուցադրել է Android 4.3-ով աշխատող եւ 13 մեգապիքսելանոց սենսորի շնորհիվ 50 մեգապիքսելանոց նկարներ անող Find 7 սմարթֆոնը:
Ավելի վաղ Oppo-ն Weibo-ում տեղադրել էր Find 7-ով նկարած 50 մեգապիքսելանոց լուսանկար: Լրագրողները հասցրել էին գաջետը 38 մեգապիքսելանոց տեսախցիկով Nokia Lumia 1020 սմարթֆոնի «մարդասպան» անունով կնքել, սակայն պարզվում է՝ գերբարձր որակը ստացվում է հատուկ «սոֆթի» օգնությամբ:
Find 7-ը հագեցած է Oppo-ի ազդանշանային պրոցեսորի վերջին մոդելով, որն էլ հնարավոր է դարձնում «սուպերզումի» գործառույթը: Տեսախցիկը շատ արագ տասը լուսանկար է անում, այնուհետեւ ընտրում լավագույն տարբերակները եւ միավորում դրանք 50 մեգապիքսելանոց լուսանկարում: Լուսանկարները շուրջ 10 մբ են լինում:
Սմարթֆոնը պաշտպանված է երրորդ սերնդի Gorilla Glass ապակով, ունի 3G/LTE, microSD ծավալ՝ մինչեւ 128 гигабайт, MaxxAudio տեխնոլոգիա եւ ջերմահեռացման առաջատար համակարգ: Այն աշխատում է Color OS 1.2 հիմքով (կառուցված Android 4.3-ի վրա):




























