Ուկրաինան չի ծրագրում Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ հարցը ծագել է նախօրեին Ուկրաինայի Անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ ԱԳՆ-ին տրված հանձնարարությունից հետո, որի համաձայն պետք է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանվան հարց մշակվի:

Դեսպանի խոսքով՝ համապատասխան որոշումը կա: Սակայն ելնելով փորձից՝ դեսպանը նշել է, որ ընթացակարգն արագ չի լինի: Այն կպահանջի փաստաթղթերի ուսումնասիրում ու փոխանակում:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հնարավոր վիզային ռեժիմի սահմանման հարցին, ապա դեսպանը հիշեցրել է, որ ներկայումս գործում է առանց վիզային ռեժիմ: Ուկրաինացի դիվանագետը հեռանկարներում պատճառներ չի տեսնում՝ ներկայիս կարգը փոփոխելու համար: