ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  730 հազար դրամ. ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում եւ հաշվարկվել է 183 հազար դրամ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման երկու գործով կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 121.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 15 հազար դրամ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 37.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:              

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 9 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում,  առգրավվել է 11.5 կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ: Առգրավվել է նաեւ հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց եւ 11 կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխում երեք գործով  կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50.0հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:        

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն դրամ գումար: